Թրամփը ներկայացրել է պենտագոնի ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Մարկ Էսփերը: Առաջնորդի խոսքերով, երկրի պաշտպանության նախարարի գործող ժ.պ. Պատրիկ Շանահանը որոշել է այսուհետ չհավակնել նշված պաշտոնին:
Twitter-ի իր էջում Թրամփը շնորհակալություն է հայտնել մասնագետին «գերազանց ծառայության համար» և խոսել այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու իր մտադրության մասին:
«Ես ճանաչում եմ Մարկին և կասկած չունեմ, որ նա հիանալի կկատարի իր աշխատանք»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը խոսել է Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կրկին Հետաքննության դաշնային բյուրոյի տնօրեն դառնալու ցանկության մասին: