ԱՄՆ նախագահը տեղեկացրել է միլիոնավոր անլեգալ միգրանտների արտաքսումն սկսելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանություններն սկսելու են միլիոնավոր անլեգալ միգրանտների արտաքսման գործընթացը։
«Հաջորդ շաբաթ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությունները կսկսեն միլիոնավոր անլեգալ միգրանտների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինաբար թափանցել են Միացյալ Նահանգներ։ Նրանք կարտաքսվեն որքան հնարավոր է շուտ։ Մեքսիկան, կիրառելով իր խիստ իմիգրացիոն օրենքները, հիանալի աշխատանք է կատարում մարդկանց կալանման գործում...»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ, համաձայն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության, Մեքսիկան պարտավորվել էր կրճատել անլեգալ միգրանտների հոսքն իր սահմաններին՝ խուսափելու համար ԱՄՆ մաքսատուրքերից։ Արդյունքում՝ Մեքսիկան խստացրել է սահմանապահ հսկողությունը։ Երկրի տարածքում պարբերաբար կալանում են հարյուրավոր անլեգալ ներգաղթյալների։