Թրամփը NYT-ի՝ Ռուսաստանի վրա ԱՄՆ կիբեր հարձակումների վերաբերյալ հոդվածը դավաճանություն է համարում
Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է The New York Times-ի հոդվածը, որում ասվում է, թե ԱՄՆ հետախուզական գործակալությունները փորձում են ներխուժել Ռուսաստանի էներգոհամակարգ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ ռուսական էներգետիկ ցանց ներխուժման և Մոսկվայի վրա կիբեր հարձակումների ուժեղացման փորձերի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին նա գրել է Twitter- ում՝ հունիսի 16-ին:
«Կարող եք հավատալ, որ անկում ապրող «Նյու Յորք թայմս»-ը հոդված է հրապարակել, նշելով, որ ԱՄՆ-ը հաճախակի կիբեր հարձակումներ է գործում Ռուսաստանի դեմ:
Ամերիկացի առաջնորդը թերթի գործողությունները համարել է «դավաճանության վիրտուալ ակտ»:
Նա հայտարարեց, որ «այսօր կոռումպացված լրատվամիջոցները պատրաստ են ամեն ինչի»:
«Նրանք ինչ ասես անում կամ հայտարարում են՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Նրանք իսկական վախկոտ են և անկասկած, թշնամի են ժողովրդին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: