Հայկական ռոմանսը՝ «Նախագահական համերգաշարում» (Լուսանկարներ և տեսանյութ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում երեկ նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո:
Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական ռոմանսն իր ողջ գեղեցկությամբ ու հուզականությամբ:
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, հայտնի սոպրանո Անահիտ Մխիթարյանի, մեր լավագույն տենորներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի և նրանց նվագակցող դաշնակահար, տարբեր ստուգատեսներում մրցանակների արժանացած Արմեն Աղաջանյանի կատարումների շնորհիվ ներկաները մասնակից են դարձել հիասքանչ մի երեկոյի:
Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն: