Վաշինգտոնի պատժամիջոցները կարող են օգնել ՌԴ և Իրանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացմանը
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը նշել է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների դրական հետեւանքները. ըստ նրա, դրանք կարող են նպաստել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացմանը, հաղորդում է Tasnim-ը:
«Ներկայումս քաղաքական կամք կա որպես նախապայման երկու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացման համար», - Իրանի հյուսիսային նահանգների եւ հարավային տարածաշրջանների միջեւ տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի երրորդ հանդիպման ժամանակ ասել է Արդականիանը:
Նա հավելել է, որ Իրանի տարբեր նահանգների ղեկավարների 10 տեղակալները այսօր այցելել են Իրանի եւ Հյուսիսային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հատուկ ծրագրերով հանդիպմանը:
Նա ընդգծել է, որ երկու երկրները անօրինական պատժամիջոցների են ենթարկվել, որոնք այնուամենայնիվ, կարող են որպես հնարավորություն ծառայել հարաբերությունների եւ կապերի զարգացման համար:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ՌԴ Հյուսիսային Կովկասի գործերով նախարար Սերգեյ Չեբոտարեւը, ինչպես նաեւ Դաղստանը, Կարաչայ-Չերքեզիան, Կաբարդա -Բալկարիան եւ Չուվաշիան ներկայացնող բարձրաստիճան պաշտոնայները: