New York Times թերթը հերքել է Թրամփի՝ պետդավաճանության մասին մեղադրանքները
New York Times-ը Թվիթերում հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները պետական դավաճանության մասին։
«Մամուլը մեղադրել պետական դավաճանության մեջ վտանգավոր է։ Մենք կառավարությանը նկարագրել ենք հոդվածը հրապարակումից առաջ։ Ինչպես նշվում է մեր հոդվածում, նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով սեփական ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ մի խնդիր չկա»,- նշվում է նախագահի՝ թերթին մեղադրող գրառման մեկնաբանությունում։
Պարբերականի հոդվածում խոսքը Ռուսաստանի էներգահամակարգի դեմ կիբեռհարձակումների ինտենսիվացման մասին է, որոնք ԱՄՆ-ը նախաձեռնել է եւ փորձել ներդնել վնասակար ծրագիր։
Մասնավորապես, իր թվիթում ԱՄՆ նախագահը գրում է. «Դուք կարծում եք, որ ձախողակ New York Times-ը հենց այնպես է սարքել այս պատմությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ավելացրել է Ռուսաստանի դեմ կիբեռգրոհների թիվը։ Դա վիրտուալ դավաճանություն է, որը կատարել է երբեմնի նշանավոր թերթը, որը պատմության՝ ցանկացած պատմության հուսահատ կարիք ունի, անգամ եթե դա վատ է մեր երկրի համար...»։