Կառլոս Գոնի կինը Դոնալդ Թրամփին կոչ է արել ճնշում գործադրել Ճապոնիայի վրա
Renault - Nissan – Mitsubishi ավտոկոնցեռնի նախկին տնօրեն Կառլոս Գոնի կինը՝ Քերոլը, BBC News-ի հարցազրույցում դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ճապոնիայի վրա, որպեսզի նպաստի ամուսնու պայքարին դատարանում։
Ավելի վաղ Քերոլ Գոնը տեղեկացրել էր, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել է այն ժամանակ, երբ ոստիկանությունը նրան տարել էր Տոկիոյի իրենց բնակարանից ապրիլին, վաղ առավոտյան։
Քերոլ Գոնին արդեն հարցաքննել են ընկերության միջոցները յուրացնելու և օգտագործելու մասին, ինչի մեջ մեղադրում են նրա ամուսնուն, բայց Կառլոս Գոնի կնոջը մեղադրանք չի ներկայացվել։
«Ես տնային տնտեսուհի եմ և դաստիարակում եմ երեք երեխա, իսկ նրանք ստիպում են, որպեսզի ես հանդես գամ որպես կեղծավոր կին»,- հեռուստաալիքի հարցազրույցում ասել է 52-ամյա Քերոլ Գոնը։