Երեխաներից մեկի ձեռքին կա օրենքով արգելված իր. Գուշակիր, թե որն է դա (լուսանկարներ)
Վերջերս կանադական "Grey" գովազդային ընկերությունը թողարկեց պաստառներ, որոնցում "Moms Demand Action For Gun Sense In America" ընկերությունը հանդես է եկել զենքի ազատ առևտրի դեմ:
2003-2010 թթ. պաշտոնական տվյալներով խաղաղ պայմաններում զենքի պատճառով մահացել է շուրջ 88.000 մարդ:
Պաստառներից յուրաքանչյուրի վրա պատկերված է երկու երեխա' նրանցից մեկի ձեռքին կա զենք, մյուսների մոտ' քինդեր ձու, Կարմիր գլխարկի հեքիաթը և ամերիկյան ֆուտբոլի գնդակ:
Զարմանալին այն է, որ ԱՄՆ օրենսդրությամբ արգելված չէ զենք գնելը, փոխարենը նշված երեք իրերն արգելված է գնել երեխաների համար, քանի որ դրանք կարող են սպառնալ նրանց անվտանգությանը:
Այսպես, երեխաների սիրելի քինդեր ձվիկներն արգելված են երեխաների համար, քանի որ սննդի այս տեսակն իր մեջ պարունակում է նաև ոչ ուտելի իր' խաղալիք:
Գնդակն արգելված է, քանի որ համարվում է կոպիտ խաղի բաղկացուցիչ մաս, իսկ կարմիր գլխարկի հեքիաթն արգելվեց այն բանից հետո, երբ նրա զամբյուղում «հայտնաբերվեց» մեկ շիշ գինի, ինչն, ըստ կարծիքների, կարող է բացասաբար ազդել երեխաների հոգեբանության վրա:
Յուրաքանչյուր պաստառի վրա կա սիմվոլիկ գրություն. «Երեխաներից մեկի ձեռքում կա իր, որը վտանգում է իր անվտանգությունը: Գուշակեք, թե որն է դա»: Իհարկե պատասխանը բացահայտ է, սակայն, ըստ օրենսդրության` սխալ: