Թրամփը կքննարկի Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցերը Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում. Պոմպեո
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Հոնկոնգում ընթացող զանգվածային բողոքի ցույցերը իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ես կարծում եմ, որ մենք կունենանք հնարավորություն հանդիպելու նախագահ Սի Ցզինպինին ընդամենը մի քանի շաբաթ անց՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Ես վստահ եմ, որ դա կլինի հարցերից մեկը, որը կքննարկեն նրանք»,ասել է Պոմպեոն «Fox News Sunday»-ին տված հարցազրույցում:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հոնկոնքում: Մենք հետեւում ենք՝ ինչպես են Հոնկոնգի բնակիչներն ասում, թե ինչն է թանկ նրանց համար»,-հավելել է Պոմպեոն:
Անցած շաբաթ Թրամփն ասել է, որ հույս ունի, որ ցուցարարները, որոնք դուրս են եկել փողոց արտահանձնման մասին վիճելի օրենքը քննադատելու համար, կլուծեն Չինաստանի հետ հարցը:
«Հանրապետական եւ դեմոկրատ նախագահների օրոք տեւական ժամանակ մենք թույլ ենք տվել Չինաստանին օգտագործել մեզ առեւտրում եւ մնացած առումներով: Նախագահ Թրամփը հսկայական դիմադրություն է ցույց տվել նրանց»,-նշել է նա:
2019 թվականին G20-ի գագաթնաժողովը կկայանա ճապոնական Օսակա քաղաքում հունիսի 28-29-ը: