Անհեթեթ արարքների ցանկ, որ գրեթե բոլորիս է ծանոթ
- Բացել սառնարանի դուռը, տեսնել' ինչ կա ներսում և փակել այն,
- Հեռախոսի էկրանին նայելով' ճշտել ժամն ու անմիջապես մոռանալ,
- Սպասելով մետրոյին' անընդհատ նայել թունելի մեջ, ասես դրանից մետրոն ավելի արագ է գալու,
- Գնալ խանութ, օրինակ' շաքարավազ առնելու…վերադառնալ տուն' բազմաթիվ անիմաստ առևտուրով, բայց առանց շաքարավազի,
- Մի քանի անգամ սեղմել վերելակի կոճակը, որպեսզի այն ավելի արագ գա,
- Որքան հնարավոր է ուժեղ սեղմել հեռակառավարման վահանակի կոճակները, այն դեպքում, երբ անհրաժեշտ է փոխել մարտկոցը..