Թրամփը չի հավատում չբացահայտված թռչող օբյեկտներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա տեղեկացվել է, որ ռազմածովային ուժերի օդաչուները հայտնել են չբացահայտած թռչող առարկաներ տեսնելու մասին, սակայն նա շարունակում է կասկածամտորեն վերաբերվել ՉԹՕ-ի գոյությանը:
«Այդ հարցի շուրջ ես ունեցել եմ շատ կարճ հանդիպում: Մարդիկ ասում են, որ նրանք տեսնում են անհայտ թռչող օբյեկտ: Հավատո՞ւմ եմ ես արդյոք: Ոչ այնքան»,-ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում:
Վերջերս ռազմածովային նավատորմը հայտարարել էր, որ կթարմացնի այն սկզբունքները, որոնց համաձայն՝ օդաչուները պետք է տեղեկացնեն անհայտ թռչող նավի մասին՝ ի պատասխան տարօրինակ դիտարկումների վերաբերյալ հաղորդագրությունների: Սակայն նոր կանոնադրությունը չի նշանակում, որ այդ պաշտոնյաները հավատում են ՉԹՕ-ին, այլ, ըստ ամենայնի, նրանց տարօրինակ դիտարկումներն ու բացահայտումները պահանջում են հետաքննություն եւ պետք է պաշտոնապես փաստաթղթավորվեն:
Հարցին՝ գիտի՞ արդյոք նա, որ կան արտաերկրային կյանքի ապացույցներ՝ Թրամփը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ մեր ականավոր օդաչուները կուսումնասիրեն եւ կիմանան: Մենք դիտարկում ենք, եւ դուք կլինեք առաջինը, ով կտեղեկացվի այդ մասին»: