Բրիտանիան գրեթե համոզված է, որ Իրանն է պատասխանատու նավթային լցանավերի վրա հարձակման համար. Հանթ
Բրիտանիան գրեթե համոզված է, որ Իրանն է պատասխանատու նավթային լցանավերի վրա հարձակման համար, հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը:
Հարցին՝ կանգնա՞ծ է արդյոք Իրանը լցանավերի վրա հարձակումների հետեւում, Հանթը հայտարարել է BBC-ին. «Մենք անցկացրել ենք մեր սեփական հետախուզական գնահատումը եւ համարում ենք, որ դա Իրանն է…Մենք չենք հավատում, որ մեկ ուրիշը կարող էր անել դա: Մենք ապաէսկալացիայի կոչ ենք անում բոլոր կողմերին»:
Նախօրեին Իրանը կանչել էր Թեհրանում Բրիտանիայի դեսպանին՝ հայտնելով իր բողոքը Լոնդոնի մեղադրանքների առնչությամբ:
Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետեւ բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան մեղադրել են հարձակումների մեջ Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: