ԱՄՆ դիվանագետներն «ապստամբեցին» ԼԳԲՏ դրոշները կախելու արգելքի դեմ
Սպիտակ տունը պաշտոնապես արգելեց Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններին ԼԳԲՏ դրոշները բարձրացնել առանց Պետդեպարտամենտի թույլտվության։ Հաղորդում է «BBC»-ն:
Ինչպես նշվեց, չնայած Պետդեպարտամենտը դեռ ոչ մի թույլտվություն չի տվել, Իսրայելի, Գերմանիայի, Բրազիլիայի և Լատվիայի ԱՄՆ դեսպանատներից պահանջներ են ստացվել:
Ի վերջո դիվանագիտական առաքելությունները դատապարտելով այս որոշումը, դրոշները կախեցին այլ վայրերում:
Պարզաբանվում է, որ, որպես բողոք, Թել Ավիվում Ամերիկյան դեսպանատունը շենքը ներկել է ծիածանի գույներով: Հարավային Կորեայում և Հնդկաստանում ձողափայտից կախելու փոխարեն դրոշները փակցրեցին շենքի ճակատին։
Իսկ Մոնղոլիայում ՄՄՆ դեսպանատան աշխատակիցները բազրիքները ներկել են ԼԳԲՏ դրոշի գույներով։