Հնդկաստանում անչափահասը մահացել է ընտանիքի աչքի առաջ՝ զենքով նկարահանումներ անելու ժամանակ
Հնդկաստանի 17-ամյա քաղաքացի Պրատիկ Վադեկարը մահացել է TikTok հավելվածի միջոցով տեսահոլովակ նկարահանելու ժամանակ, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով International Business Times of India-ին:
Վադեկարը մահացել է Շիրդի քաղաքում հյուրանոցի համարում, որտեղ նա մեկնել էր ընտանիքի անդամներից մեկի հուղարկավորությանը: Անչափահասն ու նրա 4 հարազատները որոշել են զենքով տեսահոլովակ նկարահանել, որի ժամանակ ներկաներից մեկը պատահաբար քաշել է զենքի ձգանը, եւ փամփուշտը դիպել է Վադեկարին:
Հյուրանոցի անձնակազմը լսել է կրակոցներն ու շտապօգնություն եւ ոստիկանություն կանչել, սակայն անչափահասին չի հաջողվել փրկել: