Երկրորդ համաշխարհային պատերազմի 94-ամյա վետերանն ավագ դպրոցի դիպլոմ է ստացել
Չիկագոյի 94-ամյա բնակիչը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, ավագ դպրոցի դիպլոմ է ստացել 76 տարի անց, հաղորդում է UPI-ը:
Ուիլյամ Վագները պատմել է, որ ուսումը թողել է 1944 թվականին, երբ պատերազմ է գնացել, սակայն նրա որդին իրենից գաղտնի պայմանավորվել է դպրոցի հետ, որպեսզի հայրն իր ծննդյան օրը ստանա ավագ դպրոցի դիպլոմը:
«76 տարի պահանջվեց, որպեսզի ստանամ իմ դիպլոմը՝ 4 տարի սովորելու փոխարեն»,- նշել է վետերանը:
Վագները միակ տարեցը չէ, որը դիպլոմ է ստացել. 2013 թվականին նման դիպլոմ էր ստացել 106-ամյա Ֆրեդ Բաթլերը, որը ուսումը թողել էր ընտանիքին օգնելու համար: