ԱՄՆ-ում 11-ամյա տղան ընտանիքին պաշտպանել է գողերից՝ նրանց վրա հարձակվելով մաչետեով
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 11-ամյա տղան՝ բեյսբոլի տեղի աստղը, ընտանիքին պաշտպանել է գողերից՝ նրանց վրա հարձակվելով մաչետեով, հաղորդում է The Independent-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ կոտրված ապակու ձայն լսելով՝ տղան թաքնվել է զուգարանում: Հանցագործները՝ ներխուժելով տուն, գողացել են տան տիրոջ հրացանը, եւ հենց այդ պահին տղան սկսել է գործել:
Նա դուրս է եկել զուգարանից, մթության մեջ աննկատ մտել հյուրասենյակ, որտեղ գտնվել է մաչետեն, եւ հարվածել է գլխավոր հանցագործի գլխին:
Վերջինս փորձել է հարվածել տղային, սակայն իր վրա արյուն նկատելով՝ փախել է մյուս հանցագործների հետ:
Ոստիկանները հայտնել են, որ այդ սարսափելի պատմությունը, բարեբախտաբար, դժբախտությամբ չի ավարտվել:
Ավելի ուշ «տաք հետքերով» ձերբակալվել է 19-ամյա Ջատավեոն Դեշոնը, որը հիվանդանոցում է ստացված վնասվածքի պատճառով: Նա մի շարք հանցանքներ է գործեր՝ ներառյալ առեւանգում: