Մահացել է «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի և թատերական ներկայացման ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին
Այսօր՝ հունիսի 15-ին, 96 տարեկանում մահացել է ականավոր ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին, որը Իտալիայում մշակույթի ոլորտի կուլտային անհատներից մեկն էր դարձել, հայտնում է The Guardian-ը:
Ձեֆիրելիի կարիերան, որը տևել 6 տասնամյակ, նշանավորվել է հագեցած և ականավոր գործունեությամբ ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում և օպերայում: Նրա թատերական բեմականացումներից շատերը հաջողությամբ էկրանավորվել են. օրինակ՝ նրա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը այդ ժամանակ դեռևս պատանի կինոաստղ Ջուդի Դենչի հետ: Վերջինս մարմնավորվել է նաև էկրանում: Ֆիլմում Ջուլիետայի դերը կատարել է հայտնի բրիտանացի դերասանուհի Օլիվիա Հասսին: Այդ ժամանակ ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ:
Շեքսպիրի պիեսները հաճախ են ոգեշնչել Ձեֆիրելիին բեմադրելու պիեսները և դառնալու կինոժապավենների ռեժիսորը. այսպես, օրինակ, նա նկարահանել է ահռելի հանրաճանաչություն ստացած «Անսանձ կնոջ սանձահարումը» կատակերգությունը՝ գլխավոր դերերում լեգենդար Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի հետ, «Համլետ» ողբերգությունը՝ Մել Գիբսոնի և Գլեն Քլոուզի հետ, ինչպես նաև Ջուզեպե Վերդիի «Օթելո»-ի օպերային բեմականացման հեղինակն է, որում երգել է ականավոր իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Ձեֆիրելին բեմականացրել է նաև օպերաներ, որոնցում երգել են այնպխիսի դիվաներ, ինչպես Ջոան Սազերլենդը և Մարիա Կալասը: Նա էլ եղել է «Ընդմիշտ Կալաս» կինոնկարի ռեժիսորը՝ գլխավոր դերում Ֆաննի Արդանի հետ:
Ռեժիսորը համոզված էր, որ օպերայի հանդեպ սերը իրեն է փոխանցվել դիրիժոր պապիկից: Ձեֆիրելին ծնվել և մեծացել է Ֆլորենցիայում: Նա նորաձև դիզայներ Ադել Գարոսի Ցիպրիանոյի և տեքստիլի վաճառական Օտորինո Կորսիի ապօրինի ծնված որդին էր: Նրան անունը նվիրել է մայրը: Իտալերենից թարգմանած zeffiretti նշանակում է բրիզ՝ առափնյա զեփյուռ:
Ցիպրիանին, որի կարիերան կործանվել էր սկանդալի պատճառով, մահացել է, երբ որդին 6 տարեկան էր:
Ձեֆիրելին 1941 թվականին ավարտել է Նրբագեղ արվեստների ակադեմիան և հոր խորհրդով ընդունվել Ֆլորենցիայի համալսարան կերպարվեստ և ճարտարապետություն ուսումնասիրելու համար: Ավելի ուշ՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա դարձել է իտալական Դիմադրության շարժման անդամ:
1946 թվականին Ձեֆիրելին տեղափոխվել է Հռոմ, որտեղ սկսել է աշխատել թատերական նկարիչ և դերասան, իսկ մեկ տարի հետո ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին, որը մեծապես ազդել է Ձեֆիրելիի ստեղծագործության վրա, նրան հրավիրել է մասնակցելու «Հողը ցնցվում է» ֆիլմի նկարահանումներին, և ռեժիսորի սեփական խոստովանությամբ՝ ինքը շատ բանով է պարտական Վիսկոնտիին: