Երևանում մեկնարկել է «Look around» Գիտության փառատոնը
Հունիսի 15-ին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել է «Look around» Գիտության փառատոնը՝ գիտությանը և գիտելիքներին նվիրված ընտանեկան տոն։ Փառատոնի կազմակերպիչն է «Ռոսատոմ» Պետկորպորացիան։
Միջոցառման մուտքն ազատ է, և բոլոր ցանկացողները կարող են այցելել թեմատիկ գոտիներ, նկարահանել զվարճալի «ռենտգեն նկարներ», կառուցել տիեզերանավ, խաղալ ատոմային կլասիկներ և մասնակցել այլ հետաքրքրաշարժ խաղերին և ինտելեկտուալ մրցույթներին։ Օրվա ընթացքում հյուրերին սպասվում են գիտության ամենաառաջադեմ ուղղությունների նվիրված թեմատիկ գոտիներ, ինչպես նաև ինտելեկտուալ-զվարճալի խաղեր։ Փառատոնի շրջանակում հայաստանցի և ռուսաստանցի դասախոսներ կկարդան գիտահանրամատչելի դասախոսություններ, որոնք թուլ կտան խորասուզվել գիտության հետաքրքիր աշխարհ։
Ողջունելով մասնակիցներին և հյուրերին, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյան ընդգծեց, որ նման միջոցառումները նպաստում են գիտելիքի հանրայինացմանը, ավելի մոտիկից ծանոթացնում գիտությանը, քանի որ նույնիսկ ամենասովորական առարկաներ կարելի է տեսնել նորովի։ «Հուսով եմ, որ մեր փառատոնը կնպաստի, որ երիտասարդները ավելի լավ գիտակցեն ժամանակակից կրթություն ստանալու կաիևորությունը, ինչը նրանց թույլ կտա հետագայում դառնալ պահանջված մասնագետներ», - նշեց նա։
Բացմանը ներկա էին ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանան Մարուխյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դրամավարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտյոմ Պետրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի առաջին ատոմակայանի տնօրեն, ատոմային էներգետիկայի վետերանների միության նախագահ Հայաստանի Հանրապետություն Սուրեն Ազատյան և ուրիշները: