Խաչատրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են ներկայացրել
Խաչատրյան 3 քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ին:
Խոսքը ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասի ժ կետի (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն) մասին է: Քննության վարկածով՝ 2018 թվականի հունիսի 27-ին Խաչատրյան քույրերը դանակով եւ մուրճով հարձակվել էին իրենց հոր վրա՝ նրան բազմաթիվ հարվածներ հասցնելով: Արդյունքում տղամարդը մահացել էր: ՔԿ-ում ընդգծել էին, որ նրանց գործողությունների գնահատման ժամանակ քննությունը հաշվի է առել, որ հանցագործության շարժառիթ է դարձել «անձնական անբարեհաճությունը, որը պայմանավորված է հոր կողմից դուստրերին տեւական ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան տառապանքների պատճառմամբ»:
Հարազատները բողոքարկել էին Խաչատրյան քույրերին մեկուսարանից բաց թողնելու դատարանի որոշումը:
2018 թվականի հուլիսի 28-ին Ալտուֆեւսկի խճուղում գտնվող տանը հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դիակ՝ պարանոցի եւ կրծքավանդակի ծակած կտրած վերքերով: Պարզվել էր, որ նա Միխայիլ Խաչատրյանն է:
Սպանության կասկածանքով ձերբակալվել էին մահացածի երեք դուստրերը՝ 17-ամյա Մ.-ն, 18-ամյա Կրեստինան եւ 19-ամյա Անգելինան:
Օգոստոսի սկզբին աղջիկներին երկու ամսով մեկուսարանում կալանավորել էին: Աշնանը դատարանը նրանց բաց էր թողել՝ կալանքը որոշակի գործողությունների կատարման, այդ թվում բջջային կապի եւ համացանցի օգտագործման արգելքով փոխարինելով: