Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարներին չի հաջողվել համաձայնեցնել ընդհանուր բյուջեն
Հուլիսի 14-ին կայացած նիստի ընթացքում եվրագոտու ֆինանսների նախարարներին այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել պլանավորված ընդհանուր բյուջեի բազային տարրերը, հաղորդում է DW-ը:
Վիճելի հարցերից է եվրագոտու 19 պետությունների ապագա բյուջեի ֆինանսավորումը, հայտարարել է Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսների ընթացքում: Ավելի վաղ հաղորդվում էր վճարումների նպատակի եւ պայմանների շուրջ տարաձայնությունների մասին: Չնայած առ այսօր արդի անհամաձայնությունների՝ կողմերին հաջողվել է հնարավորինս մոտեցնել միմյանց դիրքորոշումները: Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն անգամ անվանել է այդ արդյունքը որպես «առաջընթաց»:
Եվրամիության ընդհանուր բյուջեի ձեւավորումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագրային գաղափարներից մեկն է: 2017 թվականին նա առաջարկել էր ձեւավորել բազմամիլիարդ բյուջե բացառապես եվրագոտու պետությունների համար: Մակրոնի կարծիքով՝ դա կարող է դառնալ ԵՄ-ի խոշոր առաջընթացի խորհրդանիշ եւ թույլ տալ ավելի լավ պաշտպանել եվրագոտին նոր ֆինանսական ճգնաժամերի դեպքում: