Ռուսաստանն Իրանում ատոմակայան է կառուցելու
Օրեր առաջ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանը հայտարարել էր, որ Թեհրանում շարունակվելու է նոր ատոմակայանների կառուցումը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցումը տվյալ ոլորտին մեծ օգուտ կբերի: Ըստ Ռոուհանի՝ երկիրը 20000 մեգավատտ հզորությամբ ատոմակայանների կարիք ունի: Հենց այս հարցերի շուրջ էլ տեղի կունենա Մոսկվայի և Թեհրանի նախագահների հանդիպումը: Նրանց միջև համաձայնագիր է ստորագրվելու, ըստ որի՝ Մոսկվան Իրանում ատոմակայան է կառուցելու: