Մենք դատապարտում ենք Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումը. Թուրքիայի ԱԳՆ
Անկարան դատապարտում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք դատապարտում ենք Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումը եւ մտահոգություն հայտնում, որ այդ շրջանում կոմերցիոն նավերը վերջին ամսում երկրորդ անգամ դառնում են հարձակման թիրախ:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացային անվտանգության պահպանմանը, որը միջազգային ծովային հաղորդակցությունում զբաղեցնում է ռազմավարական դիրք», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից, թուրքական կողմը հայտարարել է, որ Իրանի հասցեին հապճեպ մեղադրանքները մտահոգություն են առաջացնում եւ խոսել է լցանավերի վրա հարձակման լուրջ հետաքննության օգտին:
Իրանական եւ արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair եւ Kokuka Courageous տանկերները: