Հայտնի երգիչ Աշերի տղան խեղդվելուց է փրկվել
Հայտնի երգիչ Աշերի որդին, հազիվ է փրկվել իր մորաքրոջ տանը գտնվող լողավազանում խեղդվելուց: Փրկարարներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը: 5-ամյա փոքրիկը փորձել է դուրս բերել լողավազանի խողովակում հայտնված խաղալիքը: Սակայն երեխային չի հաջողվել անել դա և երկար ժամանակ լողավազանում անցկացնելուց հետո, քիչ է մնացել, որ խեղդվի: Երեխային սկզբում փորձել են օգնել մորաքույրը և հարևանները: Բայց` տեսնելով, որ չեն կարողանում փրկել, այդ ժամանակ դիմել են փրկարարների ծառայությանը: Աշերը հասել է այն ժամանակ, երբ երեխային արդեն հիվանդանոց տանելիս են եղել: Երեխան շատ վախեցած է եղել, բայց հիմա նա արդեն լավ է: Երգիչն, այս դեպքի հետ կապված, դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել: