Ռուսաստանը շարունակում է զենք-զինամթերքով ապահովել Թուրքիային. Ռուսական С-400-ը Թուրքիա կմատակարարվի հուլիսին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը կմատակարարվեն հուլիսին, հաղորդում է NTV թուրքական ալիքը:
«Ես չեմ ասում, որ Թուրքիան С-400 ձեռք կբերի: Ես ասում եմ, որ Թուրքիան արդեն դրանք գնել է, դա ավարտված գործ է: Դրանք հաջորդ ամիս կմատակարարվեն», —ասել է պետության ղեկավարը:
Նա հավելել է, որ Թուրքիան չի պատրաստվում ոչ ոքից թույլտվություն ստանալ երկրի պաշտպանության համար:
«Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք վաճառել իրենց համակարգերը, սակայն նրանք մերժել են», — ասել է Էրդողանը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականության հարցերով տեղակալ Էնդրյու Ուինտերնիցը Թուրքիայի կողմից С-400-ի գնումը ԱՄՆ-ի համար անթույլատրելի ռիսկ էր անվանել:
Ամերիկացիները մի քանի անգամ թուրքական կողմին վերջնագիր էին ներկայացնում. եթե Անկարան չհրաժարվի ռուսական զհհ գնումից, Վաշինգտոնը նրան 5-րդ սերնդի F-35 կործանիչներ չի մատակարարի:
ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներում մտավախություն ունեն, որ եթե Թուրքիան ունենա եւ С-400 եւ F-35, ապա ռուսական համակարգերի ռադարները կսկսեն հայտանբերել եւ հետեւել ամերիկյան կործանիչներին:
Անկարային С-400 4 դիվիզիոնների մատակարարման մասին համաձայնագիրը կնքվել է 2017-ի սեպտեմբերին: Գործարքի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար, այդ գումարի կեսը կծածակի ռուսական վարկը: