Իրանը պետք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության համար. Սինձո Աբե
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության համար, հաղորդում է PressTV-ը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում խաղաղությունը չափազանց կարեւոր է ողջ աշխարհի համար: Աբեն նշել է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն օգուտ է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաեւ ողջ աշխարհին: Նա հավելել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում ցանկացած ռազմական առճակատումից խուսափելու համար:
«Ճապոնիան ձգտում է առավելագույն դեր խաղաղ լարվածությունը կանխելու համար»,- հավելել է նա:
Աբեն նշել է, որ Իրանը կարեւոր երկիր է Մերձավոր Արեւելքում եւ պետք է շարունակի իր կառուցողական դերը:
Բացի այդ, նա նշել է Իրանի եւ Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության դրական համագործակցությունն ու հույս հայտնել, որ Թեհրանը կշարունակի գործել միջուկային համաձայնագրի շրջանակում: