Մարին Լը Պենին կդատեն Twitter-ում ԻՊ լուսանկարների հրապարակման համար
Նանտերի Ուղղիչ դատարանը կքննի Ազգային Միավորում կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի եւ իր մտերիմ կողմնակիցների մեկի `Ժիլբեր Կոլարի դեմ հարուցված մեղադրանքները , որոնք կապված են 2015 թ. Twitter-ի իրենց էջերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից գերիներին սպանելու լուսանկարները հրապարակելու հետ, հաղորդում է BFMTV-ն:
Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի «ահաբեկչություն հրահրող դաժան տեղեկությունների տարածման» մեջ, նրանց մինչեւ 75,000 եվրո եւ մինչեւ երեք տարի ազատազրկում է սպառնում, հաղորդում է հեռուստաալիքը:
Քաղաքական գործչի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերին, երբ Լը Պենը մի շարք ֆրանսիական լրատվամիջոցների հետ հեռակա բանավեճի շրջանակում թվիթերում տեղադրել էր ԻՊ զինյալների կողմից գերինի դաժան սպանության երեք լուսանկար:
Դրանով նա իր բողոքն էր հայտնում հայտնի լրագրող Ժան Ժակ Բուրդենի արտահայտությունների նկատմամբ, որը իր եթերներից մեկում զուգահեռներ էր անցկացրել ԻՊ եւ Ազգային ճակատի միջեւ («Ազգային միավորման» նախկին անվանումը):