Գարիկ Մարտիրոսյանը, Իգոր Կրուտոյը և Ալեքսանդր Մասլյակովը կարող են դառնալ Լատվիայի քաղաքացիներ
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շուտով կարող է դառնալ Լատվիայի քաղաքացի: Նրա հետ միասին երկրի քաղաքացիություն կստանան նաև հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
Լատվիայում ստորագրահավաք է սկսվել ներդրած հատուկ ավանդի համար վերջիններիս Լատվիայի քաղաքացիություն շնորհելու նպատակով: Որպեսզի միջնորդությունը հասնի խորհրդարան, անհրաժեշտ է հավաքել 10.000 ստորագրություն:
Ակցիայի հեղինակ է դարձել խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսեյ Խոլոստովը:
«Այս մարդկանց շնորհիվ Լատվիան ամեն տարի բախտ ունի հյուրընկալել Յուրմալան, որն ապահովում է հազարավոր ներդրողների հոսքը դեպի Լատվիայի տնտեսություն: Ալեքսանդր Մասլյակովը, Իգոր Կրուտոյը և Գարիկ Մարտիրոսյանը արժանի են լինել Լատվիայի պատվավոր քաղաքացիներ»,- ասել է Խոլոստովը: