Ամերիկյան հակառազմական ակտիվիստները ցանկանում են Վաշինգտոնում Անկախության օրը «Փոքրիկ Թրամփին» օդ բարձրացնել
Ամերիկյան հակառազմական ակտիվիստները ցանկանում են Վաշինգտոնում Անկախության օրը «Փոքրիկ Թրամփին» օդ բարձրացնել, հաղորդում է The Washington Post-ը:
Հրատարակության տվյալներով՝ խոսքը հսկայական փչովի ֆիգուրի մասին է, որը երեխայի տեսքով պատկերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Նշվում է, որ «Փոքրիկ Թրամփը» տակդիրով է եւ ձեռքին բջջային հեռախոս ունի:
Ընդ որում ներկայումս ակտիվիստների ակցիան դեռեւս համաձայնեցված չէ: