ԱՄՆ-ն պարզաբանել է ԱՄԷ և Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման անհրաժեշտությունը
ԱՄՆ-ն մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային զենք վաճառել, քանի որ հակառակ դեպքում այս երկրները կսկսեն զենք գնել Ռուսաստանից և Չինաստանից, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն
«Ինչպես Սաուդյան Արաբիայում, այնպես էլ ԱՄԷ-ում հարցը հետևյալն է. մենք նրանց սպառազինություն ենք վաճառում, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել: Այս ամենի էությունն այն է, որ նման իրավիճակում արձագանքեն լուրջ սպառնալիքներին, երկրորդ՝ եթե նրանք չգնեն ԱՄՆ-ից, իսկ մենք նրանց շատ հուսալի գործընկերն ենք, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ կգնեն կամ Չինաստանից, կա՛մ Ռուսաստանից»,- լրագրողներին ասել է Շանահանը: