Թուրք-բուլղարական սահմանին 717 կիլոգրամ հերոին է առգրավվել
Թուրք-բուլղարական սահմանին 717 կգ հերոին է հայտնաբերվել: Թուրքիայի պատմության մեջ դա թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է:
Տեղեկություն կա, որ թմրանյութերը հայտնաբերվել են՝ բոսնիական բեռնատար մեքենան ստուգելիս: Բեռնատարի վարորդը խորվաթ է եղել: Մեքենայի բեռնախցիկում եղել են լվացքի մեքենաներ, որոնցում էլ պահված է եղել հերոինը: