Քունը կարող է ազդել երեխայի պահվածքի և բնավորության վրա
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ երեխաների քունը փոքր տարիքից կարևոր է նրանց հետագա զարգացման համար: Այս եզրահանգմանը եկել են Նյու Յորքի գիտնականները: 6 տարվա ընթացքում ուսումնասիրություններ են անցկացվել: Փորձարկմանը մասնակցել է մոտ 10 հազար երեխա: Այդ երեխաների մոտ հայտնաբերվել է քնի խախտում: Պատճառը հանդիսացել է ոչ ճիշտ ռեժիմով քնելը, ինչպես նաև սնվելը: Հիմնականում քնելու պատճառը հեռուստացույցից և համակարգչից կախվածություն ունենալն է: Գիտնականները խորհուրդ են տալիս փոքր տարիքից սովորեցնել քնի ռեժիմին, քանի որ քնի պակասի հետևանքով երեխան կարող է նաև հաճախակի ունենալ տրամադրության անկում, իսկ դա կարող է ազդել նաև երեխայի բնավորության վրա: