Թուրքիայի ՆԳ նախարարը խոստացել է արտաքսել 50 հազար գաղթականի
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Ստամբուլում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է քաղաքը մաքրել անօրինական ապրող գաղթականներից։
Թուրքիական Anadolu-ի փոխանցմամբ Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, թե նախատեսել է մինչեւ տարեվերջ Ստամբուլից արտաքսել մինչեւ 50 հազար անօրինական ապրող գաղթականների։
Նա նշել է, թե մինչ այսօր արտաքսել են 13000 գաղթականի։