Իսկ վաղը ես նորից կգնամ քեզ համար ծափեր հավաքելու. Լեոնիդ Ենգիբարյան
Ամեն երեկո ես հավաքում եմ հազարավոր ծափեր՝ մարդկային ձեռքերի հազարավոր ճողփյուններ ու գրկվորած բերում եմ տուն։
Դու, գիրքը ձեռքիդ, նստած ես թախտին։ Ծափերն ակնթարթորեն տաքացնում են մեր սենյակը, ծփում են ոտքերիդ մոտ, հասնում առաստաղին։ Դու դեռ երկար հիանում ու ուրախանում ես, իսկ ես տխրում եմ, որովհետև խաղը, վաղ թե ուշ, զզվեցնում է։
Ես բացում եմ պատուհանի փեղկերը։ Ծափերը թափվում են դուրս ու մարում։
Շրջվում եմ դեպի քեզ և ուզում եմ տեսնես, որ ես հոգնած եմ, որ ես քաղցած եմ, և որ ցավում են ուսերս…
Բայց դու ոչինչ չես տեսնում, ոչինչ չես լսում, դու կուրացած ու խլացած ես ծափերից…
Իսկ վաղը ես նորից կգնամ քեզ համար ծափեր հավաքելու։
Ֆեյսբուքյան «Լեոնիդ Ենգիբարյան» էջից:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=278245472316143&set=a.218625568278134.1073741832.218617904945567&type=1&theater