Ի՞նչ է խնդրում Ձմեռ պապիկից Գագիկ Շամշյանը
Operativ.am-ի հետ զրույցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատմեց, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր տարին:
Ինչպե՞ս եք դիմավորելու գալիք Ամանորը:
-Եթե արտակարգ դեպքեր չգրանցվեն, տանն եմ նշելու, տանը լինելու դեպքում Երոսաղեմից բերած մոմ եմ վառելու՝ խաղաղություն ցանկանալով ոչ թե միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին: Լսելու եմ Վեհափառի և ՀՀ նախագահի ուղերձները և քանի որ քնի կարոտ եմ՝ կքնեմ:
ՃՏՊ գրանցվելու դեպքում պատրա՞ստ եք դրսում դիմավորել Ամանորը:
-Միանշանակ, քանի որ եթե սիրում ես աշխատանքդ, եթե աշխատանքդ գնահատված է, անպայման պետք է նվիրվել մինչև վերջ, բայց ցանկալի կլինի, որ նման դեպքեր չլինեն ամանորյա գիշերը:
Ամանօրյա ուտեստներից ի՞նչ եք նախընտրում:
-Մսեղեն չեմ նախընտրում, գերադասում եմ թանով սպաս և բորշ:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Փոքր ժամանակ հավատում էի, իսկ հիմա՝ ոչ: Հիմա երևի թե երեխաներն էլ չեն հավատում:
Որևէ ակնկալիք ունե՞ք Ձմեռ պապիկի հետ կապված:
-Եթե ակնկալիք որպես այդպիսին լինի, ցանկանում եմ, որ Ձմեռ պապիկը իր կախարդական փայտիկով խփի ու միանգամից ամբողջ աշխարհում վերանան հաշմանդամ երեխաները, մուրացկանությունը, անարդարությունը, իսկ Աստծուց կխնդրեմ մեր բոլորի մեղքերին թողություն:
Իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչ կխնդրեք:
-Որ ՃՏՊ-ներ չլինեն, քնեմ, հանգստանամ:
Ի՞նչ յուօրինակ նվեր կնշեք, որ ստացել եք Ամանորին:
Նվերներին ես ուշադրություն չեմ դարձնում, ինձ համար իմ աշխատանքի գնահատականն կարևոր, մասնավորապես խմբագիրներիս գնահատականը, որոնցից շատ եմ բան սովորել, այդ մարդիկ են՝ Արամ Աբրահամյանը, Շողեր Մաթևոսյանը, Վահե Ղազարյանը և մի քանի լրագրողներ:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան