Չերնովցի քաղաքում բացվել է հայ կոմպոզիտոր Կարոլ Միկուլիի հուշատախտակը
Երեկ՝ հունիսի 9-ին, Չերնովցի քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվել է հայ կոմպոզիտոր, դիրիժոր, դասախոս Կարոլ Միկուլիի հուշատախտակը, և նրա անունով անվանակոչել են քաղաքի փողոցներից մեկը:
Հուշատախտակի պատրաստումն իրականացվել է հայ համայնքի միջոցներով:
Հուշատախտակի վրա երկու լեզվով՝ ուկրաիներեն և հայերեն գրված է. «Այս փողոցը անվանակոչվել է ի պատիվ հանրահայտ հսայ կոմպոզիտոր, դիրիժոր, դասախոս, բարերար Կարոլ Միկուլիի».