Ռուս լրագրող Գոլունովին ձերբակալած իրավապահների բաժնի վարիչը «տանիք» է եղել թմրաբիզնեսով զբաղվողներին
Մոսկվայի Ներքին Գործերի Նախարարության թմրամիջոցների շրջանառության վերահսկիչ բաժնի պետը, ում աշխատակիցները հունիսի 7-ին ձերբակալել էին ռուս լրագրող Գոլունովին, ոչ այլ ոք է, քան Ոստիկանության գնդապետ Անդրեյ Շիրովը, ով ավելի վաղ լրատվամիջոցների տեսադաշտում էր հայտնվել քրեական գործեր կեղծելու դրվագներով:
Գործարարուհի Ուլյանա Խմելյովան, ով երկար տարիներ համագործակցել է ռուս և տաջիկ հատուկ ծառայությունների հետ, մարտ մասին պատմել է, որ մասնակցել է Շիրովի հետախուզման գործողություններում, և ականատես եղել, ինչպես է վերջինս իր գործընկերոջ հետ Մոսկվա ներկրել 170 կգ հերոին տեսակի թմրամիջոց, ապա ձերբակալվել է իրավապահների կողմից, բայց այդպես էլ չի դարձել քր.գործի մեղադրյալ:
Այսինքն, ստացվում է, որ Գոլունովի հանդեպ մեղադրանքները կարող են կեղծ լինել և իրական պատճառները նրան ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու, հենց նրա գործունեությունն ու նշված սկանդալային հոդվածն են:
Հիշեցնենք, որ մի շարք բողոքի ակցիաներ են ընթանում Ռուսաստանի ողջ տարածքով մեկ՝ պահանջ ունենալով ազատ արձակել լրագրողին:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դերասաններից Կոնստանտին Խաբենսկին էլ է անարդար համարում լրագրողի դեմ քր.գործի բացումը: