16-ամյա վարորդը փորձել է արդարացնել արագության գերազանցումը հավի կծու թևիկներով
Կանադայում 16-ամյա դեռահասը փորձել է արդարացնել արագության գերազանցումը հավի կծու թևիկներով, որոնց պատճառով նա կարիք ուներ անհապաղ զուգարանում հայտնվելու, հաղորդում է Fox News-ը:
Կանադայի թագավորական հեծելազորային ոստիկանության տվյալներով՝ Chevrolet Camaro-ի ղեկին 16-ամյա վարորդին կանգնեցրել էին ոստիկանության աշխատակիցները, քանի որ նա սլանում էր գրեթե 170 կմ/ժ արագությամբ: Նա տուգանվել էր 727 դոլարով արագությունը գերազանցելու եւ ավելի քան 150 դոլարով առանց մեծահասակի հսկողության վարելու համար:
Պետական պաշտոնյաները նաև հայտարարել են, որ դեռահասի վարորդական վկայականն ամենայն հավանականությամբ կկասեցվի, քանի որ այդպիսի արագության համար արդարացում գոյություն չունի: