ԱՄՆ-ում թողարկվել է փամփուշտի տեսքով ինքնաթիռ
Otto Aviation ամերիկյան ընկերությունը կարող է փոխել ավիացիոն փոխադրումների շուկան՝ թողարկելով Celera 500L ինքնաթիռների շարքը, գրում է Naked-Science-ը:
Celera 500L-ը նկատվել է Հարավային Կալիֆոռնիայի օդնավակայանում: Մասնագետները կիրառել են հրող պտուտակ, որն ավելի վաղ չուներ լայն տարածում ավիացիայում:
Օդանավը կառավարվում է մեկ օդաչուի կողմից, այն կարող է թռնել ցանկացած օդանավակայանից: Ենթադրվում է, որ թռիչքի արագությունը կարող է հասնել ժամում 820 կմ-ի, մինչդեռ վառելիքի ծախսը կկազմի շուրջ 4 լ 50-70 կմ-ի կտրվածքով:
Դրանք շատ լավ ցուցանիշներ են, որոնք խնայողության առումով մի քանի անգամ գերազանցում են այնպիսի թեթեւ ինքնաթիռները, ինչպիսին է, օրինակ, Pilatus PC-12-ը:
Հնարավոր է, որ Otto Aviation-ի նորույթն իրեն կարողանա դրսեւորել որպես կորպորատիվ ինքնաթիռ կամ տարածաշրջանային թռիչքներ կատարող օդանավ:
Celera 500L-ի վրա աշխատանքները տեւել են շուրջ 10 տարի. այդ ամբողջ ընթացքում նորաստեղծ օդանավը պահվում էր գաղտնի: