Կոլորադոյում հսկայական ժայռաբեկորը որոշել են դարձնել տեսարժան վայր և գրավել զբոսաշրջիկներին (լուսանկար և տեսանյութեր)
Դեռ մայիս ամսին ԱՄՆ Կոլորադո նահանգում Կորտես և Տելերայթ բնակելի թաղամասերի միջև ընկած երթևեկելի ճանապարհային հատվածի վրա 300 մետր բարձրությունից գլորվել և ընկել էր 2 մեծ ժայռաբեկոր, որոնցից ամեն մեկը մի բարձրահարկ շինության չափ է: Այդ ժայռաբեկորները փակել էին երթևեկելի հատվածը և փոս առաջացրել 2.5 մետր խորությամբ: Դրանցից փոքրը տեղի շինաշխատողները պայթեցրել էին: Սակայն երկրորդ ժայռաբեկորը տեղի իշխանությունները որոշել են դարձնել տեղի տեսարժան վայր, հաղորդում է Stormnews-ը:
Պարզվել է, որ ավելի հեշտ է կողք տեղափոխել ավտոճանապարհը, քան կարողանալ տեղափոխել կամ առավել ևս պայթեցնել այդ հսկայական ճայռաբեկորը: Այդպիսով իշխաությունները կտնտեսեն ավելի քան 200 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ ընհանուր վերանորոգումը կարժենա 1.3 մլն դոլար: