Տաջիկները գազանաբար ծեծի են ենթարկել հղի կնոջը պաշտպանած ըմշամարտիկին և դին գցել լիճը
Մոսկվայում երեկ՝ հունիսի 8-ի գիշերը, իր ընկերուհու հետ զբոսնող հունահռոմեական ոճի ըմշամարտի սպորտի վարպետինմահվան աստիճան ծեծի են ենթարկել և գցել նրա դին լիճը
34 ամյա ըմբշամարտիկ Սերգեյ Չուեվը պաշտպանել է իր հղի կնոջը, որին անհանգստացրել են խուլիգանները: Ի պատասխան նրա նկատողության երեք կարգազանցները հարձակվել են տղամարդու վրա և գազանաբար ծեծել նրան՝ հարվածներ հասցնելով գանգուղեղային հատվածին: Երբ նրանց զոհն անուժ ու անգիտակից վիճակում ընկել է լիճը, հանցագործները շարունակել են հարվածներ հասցնել նրան, մինչև որ նրա մամինը չի սուզվել ջրի հատակը:
Հետագայում պարզվել է, որ թեև տղամարդուն հանել են լճից, բայց նրան փրկել չի հաջողվել: Հանցագործները Տաջիկստանի քաղաքացիներ են, 24-29 տարեկան, մանրամասնում է Մոսկովսկայա Գազետա-ն: