Թրամփի եւ Մակրոնի տնկած կաղնին չորացել է
Անցած տարի ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած կաղնին չորացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ Monde թերթի վրա հղումով:
2018թ. ապրիլին Մակրոնը պետական այցով ԱՄՆ էր մեկնել: Նա երկու երկրների հարաբերությունների 250-ամյակի առթիվ որպես բարեկամության նշան կաղնի էր տնկել Սպիտակ տան այգում: Կաղնին բերվել էր Ֆրանսիայի հյուսիսից՝ այն վայրից, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսել էին ամերիկյան զորքերի վայրէջքը: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ կաղնին երկու երկրների երակարատեւ հարաբերությունների խորհրդանիշ պետք է դառնար:
«Սպիտակ տան ղեկավարի եւ Էմանուել Մակրոնի տնկած փոքր կաղնին Սպիտակ տան այգում չորացել է»,- գրում է թերթը:
Թերթի հաղորդմամբ՝ ծառը չի դիմակայել կարանտին բուսասանիտարական վերահսկողությանը, որը սահմանել էր ԱՄՆ-ը տնկելուց հետո: Դա արվել էր հիվանդությունների տարածումը կանխելու համար:
Թերթը նշում է, որ ԱՄՆ մաքսային եւ սահմանային ծառայությունը, որը կախված է գյուղատնտեսության նախարարությունից, կարանտին է սահմանում բույսերի, սերմերի եւ նույնիսկ հողի ներմուծման համար՝ հիվանդությունների տարածման կամ միջատների ինվազիվ տեսակների ներմուծումից խուսափելու համար: