G20-ի երկրները համաձայնեցրել են արհեստական ինտելեկտի հետ վարման սկզբունքները
«Մեծ քսանյակի» երկրներն առաջին անգամ համաձայնեցրել են արհեստական ինտելեկտի հետ վարման սկզբունքները: Դրանք գրված են համատեղ հայտարարության մեջ՝ Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում G20-ի երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման արդյունքներով, հաղորդում է DW-ը:
Փաստաթղթում ասվում է, որ արհեստական ինտելեկտի մշակողներն ու օգտատերերը «պետք է հարգեն իրավաբանական հիմնական սկզբունքները, մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները»: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների նկատմամբ վստահության բարձրացման եւ դրանց պոտենցիալի իրականացման համար անհրաժեշտ է, որ արհեստական ինտելեկտի օգտագործման կենտրոնում լինի մարդը:
Մեկ այլ սկզբունքի համաձայն՝ արհեստական ինտելեկտի համակարգերը պետք է «կայուն, պաշտպանված եւ հուսալի» լինեն:
Մայիսի 22-ին արհեստական ինտելեկտի հետ վարման սկզբունքները գրանցվել էր նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը, որը միավորում է 36 տնտեսապես զարգացած երկրներ: