Անչափահասների խումբը Վեդիում մի շարք գողություններ է կատարել
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 7-ին բաժին են հրավիրվել Վեդիի անչափահաս երկու բնակչի: Նրանք խոստովանել են, որ մայիսի սկզբներին Վանաշեն գյուղում ապօրինի մուտք են գործել «Վագ քար» ՍՊԸ-ի տարածք եւ գողացել պղնձյա մալուխ:
Oրերի տարբերությամբ, արդեն երեք ընկերներով, նույն ՍՊԸ-ից տարբեր դետալներ էին հափշտակել: Մայիսի վերջին, դարձյալ Վեդիում, չորս անչափահասներով մտել էին մեկ այլ ՍՊԸ-ի տարածք, փորձել էին գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չէին կարողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս անչափահասներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: