ԱՄՆ-ի ամենաարյունարբու սերիական մարդասպանը մասնակցություն ունի 14 նահանգներում կատարված 60 հանցագործություններին
Ցմահ բանտարկված 79-ամյա սերիական մարդասպան Սեմյուել Լիթլը առնչություն ունի 14 նահանգներում կատարված 60 հանցագործություններին եւ կարող է ԱՄՆ-ի պատմության ամենաարյունարբու մոլագարը համարվել, հաղորդում է Independent-ը:
Հրատարակությունը հաղորդում է, որ Լիթլը շարունակում է ամբողջ երկրով ոստիկանության հետ համագործակցել՝ ցուցմունքներ տալով 1970-ականներին կատարված սերիական սպանությունների վերաբերյալ:
Լիթլին ցմահ բանտարկության են դատապարտել Քալիֆորնիայում եւ Տեխասում 4 կանանց սպանությունների համար:
Սակայն նա անձամբ նշում է, որ սպանել է 93 մարդու: Իր հրեշավոր հանցագործությունները մոլագարը կատարել է, երբ երկար տարիներ ճանապարհորդել է ամբողջ երկրով:
Ներկայումս ապացուվել է նրա մասնակցությունը 60 սպանություններին, ինչն արդեն Լիթլին դարձնում է ԱՄՆ-ի պատմության ամենաարյունարբու մարդասպանը: