Թրամփը հետ է նահանջում Մերձավոր Արևելքում. National Interest
Ի հայտ է երեկ երեք հանգամանք, որոնք վկայում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով The National Interest-ին:
Ենթադրությունը, որ Թրամփի վարչակազմը կարող է ներքաշել ԱՄՆ-ին տարածաշրջանում նոր պատերազմի մեջ, ներկայումս անհեռանկարային է: Թրամփը որոշել է «արգելակել»: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը գրեթե հանգեցրել էր նոր ռազմական բախման Պարսից ծոցում, սակայն այժմ Վաշինգտոնի մոտ կասկածներ են առաջացել:
Առաջին հանգամանքը կապված է ԱՄՆ-ի նախագահի և ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնի միջև տարաձայնությունների հետ: Հենց նա է Եվրասիայում «պատերազմի գլխավոր հրահրողը»: Իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների խոսքով՝ Բոլթոնը կարող է լավագույն դեպքում հայտնվել պահեստայինների շարքերում, իսկ վատագույն դեպքում՝ դասվել աութսայդերների թվին:
Երկրորդ հանգամանքը կայանում է ամերիկյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիրքորոշման մեջ, որը հրապարակայնորեն հրաժարվել էր իր խոսքերից, որ Վաշինգտոնը կսկսի բանակցել միայն այն դեքպում, եթե Թեհրանը կատարի նախապայմանները: Այժմ ամերիկյան կողմը պատրաստ է փոխազդել Իրանի հետ առանց նախապայմանների:
Երրորդ հանգամանքի հիմքում այն է, որ Թրամփը անսպասելիորեն սատարել է Պոմպեոյին և ելույթ ունեցել իր սեփական փեսայի ու ավագ խորհրդական Ջարեդ Քուշների դեմ, որը պատասխանատու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի մշակման համար: Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել այդ ծրագրից, քանի որ թերությունները գերազանցում են առավելությունները:
Գլխավոր հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Թրամփի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և կողմնակիցների նոր հռետորությունը Իրանի նկատմամբ պարզապես ժամանակավոր երևույթ է: