Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտությունը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ժամանակ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը ՊՄՏՀ շրջանակում։
Հիշեցնենք, որ Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Սանկտ Պետերբուրգում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։