Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատարը կարծում է, որ Իրանը «նահանջել է»
Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատարը կարծում է, որ Իրանը «նահանջել է», հաղորդում է AP-ը:
Ծովային հետեւակի գեներալ Ֆրենկ Մքքենզին կարծում է, որ դեռևս վաղ է եզրակացություն անել այն մասին, որ Իրանը հրաժարվել է ամերիկյան շահերի դեմ պոտենցիալ հարձակումներից: Նա չի բացառել, որ կարող է խնդրել հավելյալ ուժ ուղարկել՝ ամերիկյան պաշտպանությունն ամրապնդելու համար:
Մքքենզին նշել է, որ Իրանն ու նրա դաշնակիցներն ԱՄՆ-ի ուժերի համար «առաջնային և անխուսափելի» վտանգ են ներկայացնում: