ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ Նորվեգիան ՄԱԿ-ին կներկայացնեն Ֆուջեյրայի միջադեպի հետաքննության արդյունքները
Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Նորվեգիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնեն մայիսին ԱՄԷ-ի ափերի մոտ նավթային լցանավի վրա հարձակման հետաքննության արդյունքները, հաղորդում է Sky News Arabia-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ այդ հարձակումների հետեւում, հավանաբար, կանգնած է Իրանը: Ընդ որում, նա որեւէ ապացույց չէր ներկայացրել: