Թաիլանդի նախկին վարչապետը հեռակա կարգով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
Թաիլանդի նախկին վարչապետ Տակսին Շինավատրը հեռակա կարգով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է AP-ը:
Նա զբաղվել է ավելի քան 10 տարվա պաշտոնավարման ժամանակ նախաձեռնած վիճակախաղի պետական ծրագրով:
Նա խախտել է օրենքն ու նորմատիվ ակտերը:
Ապրիլին Շինավատրը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, քանի որ Թաիլանդի արտահանող-ներմուծող բանկին կարգադրել էր վարկ տրամադարել Մյանմային, որը ծառայությունների վճարման համար արբանյակային կապ էր օգտագործում: Այն հետագայում վերահսկել են նախկին վարչապետն ու նրա ընտանիքի անդամները: