Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնում է Իրան
Գերմանիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան, որպեսզի քննարկի Թեհրանի եւ համաշխարհային առաջատար տերությունների միջեւ միջուկային համաձայնագիրը, հաղորդում է AP-ն:
ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Ադեբարը հայտնել է, որ այցը Մերձավոր Արեւելք ավելի ընդլայնված ուղեւորության մաս է, որը նաեւ կանգառներ է ներառում Հորդանանում եւ ԱՄԷ-ում:
Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Հեյկո Մաասը մտադիր է հանդիպել իր իրանցի գործընկեր Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
Նա նշել է, որ Գերմանիան 2015 թվականի համաձայնագիրը լավն է համարում, որը Իրանին խանգարում է միջուկային զենք ձեռք բերել եւ որ Մաասը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ուղեւորությունը քննարկել է վերջերս Բեռլին կատարած այցի ժամանակ: